Խոշոր եղջերավորների վաճառքը կազատվի ԱԱՀ-ից. Նախագիծն ԱԺ-ում է

Խոշոր եղջերավորների վաճառքը կազատվի ԱԱՀ-ից. Նախագիծն ԱԺ-ում է

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Վարազդատ Կարապետյանը շրջանառության մեջ է դրել Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ տարածքում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների վաճառքով զբաղվողներին ազատել ավելացված արժեք հարկից:

Նշվում է, որ եթե ՀՀ տարածքում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների վաճառքն ազատվի ԱԱՀ-ից, կնվազի վաճառքի գինն առնվազն 20%-ով, ինչը շահավետ կլինի ինչպես վաճառողի, այնպես էլ տեղացի սպառողի համար:

«Վաճառողն այլևս ստիպված չի լինի հավելյալ ծախսեր կատարել իր ապրանքը արտահանելու համար, տեղացի գնորդն էլ ստիպված չի լինի կենդանի ձեռք բերել դրսում, քանի որ ԽԵԿ-ների ներմուծումը նույնպես ազատված է ավելացված արժեքի հարկից», - նշված է նախագծում:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տվյալների 2018 թվականին հանրապետություն ներկրվել է 853 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 214 գլուխը օգտագործվել է հետագա բուծման նպատակով, իսկ մնացածը իրացվել է մսի:

Ըստ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության պետական մարմնի տվյալների 2018 թվականին հանրապետությունից արտահանվել է 3122 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 83 գլուխը տոհմային:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---