Թրամփը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքներում26 մարտի 2019 - 10:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքներում՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթը: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին այդ քայլի համար: ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չի ճանաչում Իսրայելի իշխանությունն այդ տարածքում, հայտնում է BBC-ին: «Դա պետք է տասնամյակներ առաջ տեղի ունենար»,-ասել է Թրամփը: Մարտի 21-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքներում: Ստորագրելով հրամանագիրը՝ Թրամփն ասել է, որ Իսրայելը տիրացել է այդ տարածքին՝ պաշտպանելով իր երկիրը: «Զազրելի զուգադիպությունը, որ տեղի ունեցավ այս առավոտ, վկայում է, թե ինչ մարտահրավերների է դիմագրավում Իսրայելն անվտանգության ոլորտում ամեն օր: Եվ այսօր ես պատմական քայլ եմ անում՝ օգնելու համար Իսրայելին պաշտպանվել»,-ասել է Թրամփը: Սիրիան Գոլանի բարձունքներն իր տարածքն է համարում: Գոլանի բարձունքները 1944-ից պատկանում էին Սիրիային, սակայն 1967 թվականին Վեցօրյա պատերազմի ժամանակ անցել են Իսրայելի վերահսկողության տակ։ 1973-ին Ահեղ Դատաստանի օրվա պատերազմում նրա մի մասը հետ է վերցվել Սիրիայի կողմից, մյուս մասում հաստատվել է ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի վերահսկողությունը։ 1981-ին Իսրայելը դարձյալ գրավել է բարձունքները: Եվ Իսրայելը, և Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը |