Գյումրիում կաշառք ստանալու մեջ մեղադրվող դպրոցի տնօրենն ու գործավարուհին ձերբակալվել են

Գյումրիում  կաշառք ստանալու մեջ մեղադրվող դպրոցի տնօրենն   ու գործավարուհին   ձերբակալվել են

PanARMENIAN.Net - Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ քիչ առաջ ձերբակալվել են Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանն ու գործավարուհին, հայտնել է Aravot.am-ը։

Նրանք մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 309 հոդվածի առաջին մասի հատկանիշներով նախատեսված ենթադրյալ հանցագործություններ կատարելու մեջ (կաշառք ստանալն ու պաշտոնեական լիազորություններն անցնելը)։

«ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում ձեռք բերած արդյունքների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում այսօր Շիրակի մարզային վարչության քննիչի կողմից իմ հանձնարարությամբ ձերբակալվել են դպրոցի տնօրենը և գործավարուհին»,- ասել է դատախազը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---