ԵՄ-ում չեղարկել են պարտադիր անցումն ամառային և ձմեռային ժամանակի

ԵՄ-ում չեղարկել են պարտադիր անցումն ամառային և ձմեռային ժամանակի

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել առաջարկին, որով չեղարկվում են պարտադիր անցումներն ամառային և ձմեռային ժամանակի:

2021-ից ԵՄ յուրաքանչյուր անդամ կարող է ինքնուրույն որոշել անցնել ամառային և հետո ձմեռային ժամանակի թե ոչ, գրում է BBC-ին:

Ըստ գործող կանոնների, ԵՄ անդամ բոլոր երկրները մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքը 1 ժամ առաջ են տանում, իսկ աշնանը՝ 1 ժամ հետ:

Եվրոպայում հանրային լսումներ են անցկացվել հարցի շուրջ և հարցման մասնակիցների 84%-ը դեմ է արտահայտվել սլաքը տեղափոխելուն: Ամենաշատ ընդդիմախոսներ այդ մոտեցումն ունի հյուսիսային երկրներում, որտեղ լուսային օրը շատ է տատանվում տարվա ընթացքում:

ԵՄ-ում անցումն ամառային ժամանակին պարտադիր էր 2001-ից և ուղղված էր էլէներգիայի խմնայողությանը: Սակայն, խնայողությունը զգալի չէր, իսկ ԵՄ մի շարք հիմնական առևտրային գործընկերներ, օրինակ, Չինաստանը, ՌԴ-ն, Թուրքիան, ամառային ժամանակի չեն անցնում: Բացի այդ, գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ անցումն ամառային և ձմեռային ժամանակի վատ է անդրադառնում մարդկանց առողջության վրա:

Ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանում կարող է կրկին անցում կատարվել ամառային ժամանակի: «Նախաձեռնությունը կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին, որը հնարավորություն կտա մեր համաքաղաքացիներին հոսանքի վճարների մինչև 10%-ի խնայողություններ անել»,-ասել էր նա:

2012-ին Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում առաջարկվող ուղղումների փաթեթրը, որի համաձայն Հայաստանն այլևս չի անցել ամառային ժամանակի: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը ողջ տարվա ընթացքում եղել է մեկ ժամային գոտում՝ GMT+4:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---