Իրավապաշտպան. Ադրբեջանում խոշտանգում և սպանում են զինծառայողներին «հայերի հետ կապի» համար28 մարտի 2019 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի իրավապաշտպան Օքթայ Գյուլալաևը մեղադրել է երկրի ուժային կառույցներին սեփական զինծառայողներին խոշտանգելու և սպանելու մեջ: Նա հրապարակել է Տերտերի զինդատարանի 2019-ի հունվարի 31-ի դատավճիռը, որը կայացվել է ադրբեջանական բանակի զինվորների խոշտանգումների և սպանությունների մասին գործով՝ զինվորներին մեղադրում էին հայերի հետ համագործակցելու մեջ, գրում է Contact.az-ը: Նշված անձինք ձերբակալվել էին 2017-ի մայիսին և որոշ ժամանակ անց մահացել կալանավայրում: Հատկանշական է, որ 8 մահացածից 4-ը հետո արդարացվել է, իսկ նրանց խոշտանգումների ենթարկածները ձերբակալվել, բայց ոչ կալանավորների սպանության համար: «Ինչպե՞ս է ստացվում, որ առանձնակի դաժանությամբ կալանավորներին սպանողները դատապարտվում են 6 տարվա ազատազրկման, այն էլ ոչ սպանության հոդվածով: Ինչպե՞ս է ստացվում, որ կորպուսի, բրիգադի հրամանատարությունը, որտեղ կատարվել էր «դավաճանությունը», պահպանում է իր պաշտոնները, իսկ շարքայինները տանջանքների են ենթարկվում և խստորեն պատժվում»,-գրել է Գյուլալալևը: 2017-ի մայիսի 7-ին Ադրբեջանի ուժային կառտույցները համատեղ հայտարարությամն հանդես եկան մի խումբ զինվորական և քաղաքացիական անձանց վերաբերյալ, որոնք իբր «հայերի օգտին են աշխատել» Տերտերի շրջանում: Փաստով հարուցվել էր քրգործ ՔՕ 274՝ պետական դավաճանության հոդվածով: Հետաքննության արդյունքների մասին հանրությանը չեն իրազեկել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |