«Մանչեսթեր Յունայթեդը» նոր գլխավոր մարզիչ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր գլխավոր մարզիչ ունի

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է Ուլե Գունար Սուլշերին թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Սուլշերը, որը ժամանակավոր էր զբաղեցնում այդ պաշտոնը, 3 տարով պայմանագիր է կնքել ակումբի հետ:

«Սա իմ երազած աշխատանքն է: Բացի այդ, ես ուրախ եմ գլխավորել ակումբն արդեն մշտական հիմքով և հուսով եմ, որ կշարունակեմ օգնել թիմին հաջողության հասնել, ինչին, անկասկած, արժանի են մեր հիանալի երկրպագուները»,-ասել է նա, գրում է Lenta.ru-ն:

ԱՊԼ 30 խաղից հետո ՄՅՈւ-ն 58 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է: 4 տեղը զբաղեցնող «Արսենալը» 60 միավոր ունի, իսկ առաջատար «Լիվերպուլը» ՝ 76:

Սուլշերի հնարավոր նշանակման մասին հայտնի դարձավ փետրվարին: Այն ժամանակ բրիտանական The Sun-ը հայտնեց, որ ակումբի ղեկավարությունը հակված է նորվեգացուն տեսնել գլխավոր մարզչի պաշտոնում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---