Ստեփանակերտի որեւէ վերաբերմունք ԼՂՀ «նոր» մայրաքաղաքի կառուցման նկատմամբ չկա եւ չի էլ կարող լինել 7 օգոստոսի 2008 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Ստեփանակերտի որեւէ ռեակցիա Բաքվի վերջին «նախաձեռնության» նկատմամաբ Լեռնային Ղարաբաղի «նոր» մայրաքաղաքի կառուցման մասին չկա եւ չի էլ կարող լինել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի պաշտպանության, սպառազինության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը: «Գուցե ադրբեջանական իշխանությունները իրոք եզրակացրել են, որ չի կարելի նավթով ու գազով հարուստ երկրում 20 տարի մարդկանց վրաններում պահել: Մենք այդ առասպելական Նարգիզթեփե քաղաքը անվանում էինք Նյու-Աղդամ, սակայն ԼՂՀ կառավարության տեղեկատվության - հասարակայնության հետ կապերի վարչության մամուլի բաժնի վարիչ Վարդգես Օվյանի խոսքերից հետո սկսեցինք անվանել «Նյու-Վասյուկի»: Հավատացեք, դա չափազանց անլուրջ է, անգամ մեկնաբանությունների համար»,- հայտարարել է խորհրդարանական հանձնաժողովի նախագահը:Բաքվի «Զերկալո» թերթին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավար Նիզամի Բախմանովը հայտարարեց, որ ներկա դրությամբ Ադրբեջանի Խոջավենդի շրջանում կառուցվում է բնակավայր Խոջավենդի, Խոջալուի եւ Շուշիի ստիպված վերբնակների համար: «Նրանք բոլորը հանդիսանում են Ղարաբաղի ադրբեջանական համայնքի անդամներ: Նրանց քանակը տատանվում է 5-6 հազարի միջեւ: Այժմ կազմվում են այդ մարդկանց ցուցակները: Սակայն Ղարաբաղում զանգվածային գրանցումների մասին խոսք չկա»,- ասել է Բախմանովը: «Այժմ Բաքվում նոր զբաղմունք է հայտնվել` հորինել են առասպելական մի քաղաք, անունը դրել Նարգիզտեպե: Նույնիսկ սկսել են «փախստականներ» հավաքագրել ապագա մայրաքաղաքի համար: Այս ամենը հիշեցնում է Օստապ Բենդերի «հիմնադրած» Նյու Վասյուկին»,-հայտարարել է Վարդգես Օվյանը: «Ադրբեջանցիները նույն հաջողությամբ կարող էին նկարել Լուսնի կամ Մարսի քարտեզը, մի մեծ կետ նշել նրա վրա եւ անվանել այն Նյու Բաքու: Դա շատ դյուրին է, ավելի դժվար է բնակեցնել այդ «նոր քաղաքն» ադրբեջանցիներով: Այնպես որ, մարդկային երեւակայությունը կարող է սլանալ ուր ասես, սակայն, երբ այն չափից շատ է հեռանում իր «էպիկենտրոնից», արդեն ծիծաղելի է դառնում: Նույն հաջողությամբ ղարաբաղցիները կարող են Բաքվից ոչ հեռու բնակավայր «հիմնել» Ադրբեջանից բռնագաղթված 400 հազար իրենց հայրենակիցների համար, անվանելով այն, օրինակ, Արցախակերտ»,-ասել է նա «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում: Խոջավենդի շրջանը հանդիսանում է նոր արհեստականորեն ստեղծված վարչկան միավոր Ադրբեջանի հարավ-արեւմուտքում: Ըստ Ադրբեջանի սահմանադրության, այդ միավորը բաժանված է ԼՂՀ Մարտունու եւ Հադրութի շրջանների, վարչական կենտրոնը Մարտունին է: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |