Վրաստանի նախագահը համընդհանուր զորահավաք է հայտարարել 8 օգոստոսի 2008 - 14:54 AMT PanARMENIAN.Net - «Կարող եմ ի դեմս ողջ աշխարհի հայտարարել, որ Վրաստանի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիա է իրականացվում: Վերջին րոպեների եւ ժամերի ընթացքում վրացական տարածքը ռմբակոծվել է ՌԴ-ի կողմից, ռմբակոծվել են վրացական բնակավայրեր, խաղաղ օբյեկտներ` սա ոչ այլ ինչ է, քան դասական միջազգային ագրեսիա»,-հայտարարել է Սահակաշվիլին: «Ես ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, ցանկանում եմ դիմել ՌԴ-ին ` անհապաղ դադարեցրեք Վրաստանի խաղաղ քաղաքների ռմբակոծությունը: Վրաստանը չի այս դիմակայության նախաձեռնողը, սակայն Վրաստանը չի զիջի իր տարածքը, Վրաստանը չի հրաժարվի իր ազատությունից»,-հայտարարել է Սահակաշվիլին: Նրա խոսքերով, Հարավային Օսեթիայի տարածքի մեծ մասը տվյալ պահի դրությամբ ազատագրված է եւ գտնվում է Վրաստանի ուժային կառույցների վերահսկողության տակ, մարտերն ընթանում են Ցխինվալի կենտրոնում: «Պետք չէ ոչնչից վախենալ...Սա մեր հայրենիքն է, մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը, մենք պաշտպանում ենք Վրաստանը եւ մեր ապագան...Եթե ազգը մի բռունցք դառնա, մեզ ոչ ոք չի հաղթի...Մենք անպայման կհաղթենք, քանի որ պաշտպանում ենք մեր հայրենիքը...Կեցցե' Վրաստանը եւ Աստված ձեղ պահապան»,-ասել է Սահակաշվիլին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |