2.33 մլրդ դրամ՝ հարկային ու մաքսային ծառայողների պարգևատրմանը 4 ապրիլի 2019 - 11:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրմանը կառավարությունը կհատկացնի 2.330 մլրդ դրամ: Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշումը պայմանավորված է այդ մարմինների բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով: Կոմիտեի 2019 թվականի «Հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում» հոդվածի ծախսերն առաջին կիսամյակում կկազմեն 1.15 մլրդ դրամ, ինն ամսում՝ 1.75 մլրդ դրամ: «Պետական եկամուտների կոմիտեի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը նախատեսվել է 1.836 մլրդ դրամ: Վերոնշյալ պարգևատրման ֆոնդը բավարար չէ Կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով հարկային և մաքսային մարմինների աշխատանքներում բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին նախորդ տարիներից ձևավորված պարգևատրումները տարեսկզբից մինչև տարեվերջ վճարելու համար»« - մասնավորապես նշված է հիմնավորման մեջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |