Պետությունը կծածկի «խելացի» անասնագոմ կառուցողների ծախսի 50%-ը

Պետությունը կծածկի «խելացի» անասնագոմ կառուցողների ծախսի 50%-ը

PanARMENIAN.Net - «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման համար պետական աջակցություն կտրվի:

Փոխհատուցման գումարը գյուղատնտեսության նախարարությունը փոխանցում է դիմումատուի հաշվեհամարին երկու փուլով. առաջին փուլի փոխհատուցումը կատարվում է կառուցապատման/վերակառուցման աշխատանքները ավարտելուց և առաջին փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10 օրյա ժամկետում ՝ փոխհատուցման գումարի 50% չափով:

Մնացած 50%-ը (2-րդ փուլի փոխհատուցումը) տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց և երկրորդ փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10 օրյա ժամկետում։

Նշվում է, որ ծրագրի արդյուքնում կզարգանան հանրապետությունում փոքր և միջին տավարաբուծական տնտեսությունները՝ կկառուցվի կամ կվերակառուցվի մոտ 230 անասնաշենք:

Կներդրվեն տավարաբուծության վարման արդիական տեխնոլոգիաներ, կենդանիների պահվածքի համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ, կբարձրանա մեկ գլուխ կովի հաշվով կաթնատվության մակարդակը՝ մինչև 3500-4000 կգ, կավելանա անասնագլխաքանակը, կիջեցվի կաթի ինքնարժեքը, կավելանան արտադրության ծավալները, կբարելավվեն կաթի որակական հատկանիշները, կավելանան տնտեսավարողների եկամուտները, կբարձրանա մրցունակության մակարդակը, կբարձրանան տնտեսավարողների մասնագիտական կարողությունները,

Կենդանիների պահվածքի, կերակրման և գենետիկ ներուժի լիարժեք դրսևորման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով խթանվում է անկապ բոքսային պահվածքով անասնաշենքերի կառուցումը կամ վերակառուցումը և դրանց տեխնոլոգիական ապահովումը։

Առաջարկվում է անկապ բոքսային պահվածքով անասնաշենքերի և դրանց տեխնոլոգիական ապահովման 2 տարբերակ, որոնց տեխնիկական չափանիշները նկարգրված են ծրագրում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---