2019-ի 3 ամսում $146 մլն-ի 13 ներդրումային ծրագիր է հաստատվել 4 ապրիլի 2019 - 17:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստում հայտարարել է, որ 2019 թվականի առաջին եռամսյակում գործադիրի որոշումներով հաստատվել է 13 ծրագիր, ինչի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը $146 մլն է կազմում: Վարչապետը նշել է, որ ակնկալվող բացվող աշխատատեղերի թիվը 912 է: 2018 թվականի առաջին եռամսյակում հաստատվել էր 6 ծրագիր, որի արդյունքում ակնկալվում էր գեներացնել մոտ $5 մլն-ի ներդրում և բացել 140 աշխատատեղ: «Այսպիսով՝ 2019 թվականի առաջին եռամսյակում, 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ, նշված ցուցանիշները ներդրումների մասով աճել են 27 անգամ, իսկ աշխատատեղերի մասով 6.5 անգամ», - նշել է Փաշինյանը։ Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանում 765 մլն-ի 49 ներդրումային ծրագիր է գտնվում իրականացման փուլում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |