Գիտնականներ. Դելֆինները կարող են իսպառ վերանալ![]() 5 ապրիլի 2019 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Կլիմայի ջերմացումն այնքան վնասակար է դելֆինների համար, որ, նրանք կարող են իսպառ վերանալ, եթե ջերմաստիճանը մոլորակի վրա շարունակի բարձրանալ: Նման եզրակացության են եկել Ցյուրիխի համալսարանի մասնագետները, որոնք ուսումնասիրել են այդ կենդանիներին Շարքի ծոցում՝ Արևմտյան Ավստրալիա նահանգի հյուսիս-արևմուտքում: Ըստ գիտնականների, կլիմայի ջերմացման երկարաժամկետ հետևանքները շատ ավելի վնասակար կլինեն ծովերի և օվկիանոսների բնակիչների համար, քան նախկինում էր համարվում: Փորձագետներն ուսումնասիրել են այն ազդեցությունը, որը թողել է դելֆինների վերարտադրողականության վրա ջերմության այն ալիքը, որը գրանցվել է Ավստրալիայի արևմուտքում 2011-ին: Դրա հետևանքով ջրի ջերմաստիճանը Շարքի ծոցում բարձրացել է 4 աստիճանով, որի արդյունքում ջրիմուռներից շատերը ոչնչացել են, գրում է ՏԱՍՍ-ը: Մասնագետները, վերլուծելով 2007-2017թթ. դիտարկումները, պարզել են, որ դելֆինների վերապրելու մակարդակը 2011-ից հետո նվազել է 12 տոկոսով: Բացի այդ, պակասել է ձագերի քանակը: Քանի որ ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ջերմության ալիքներն ավելի հաճախ կլինեն, երկարաժամկետ բացասական ազդեցության կենթարկվեն ոչ միայն ծովային կաթնասունները, այլ նաև ամբողջ օվկիանոսի էկոհամակարգը: Այդ մասին ասել է գիտական աշխատանքի ղեկավար, Ցյուրիխի համալսարանի անտրոպոլոգիայի բաժնի պրոֆեսոր Միքայել Կրյուտցենը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |