Զուրաբիշվիլի. Վրաստանը Բրիտանիայի տեղը պետք է զբաղեցնի ԵՄ-ում 6 ապրիլի 2019 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պետք է օգուտ քաղի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց, իր ինտեգրման գործն առաջ տանելու համար՝ դեպի անդամակցություն ԵՄ-ին: «Ստեղծված իրավիճակը մենք դիտարկում ենք որպես առավելագուն օգուտ քաղելու հնարավորություն»,-ասել է նա Bloomberg-ին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Ըստ Զուրաբիշվիլու, տրամաբանությունն այն է, որ չի կարելի ավելի վատ վերաբերվել մի երկրի, որը դեպի Եվրոպա է շարժվում, քան այն երկրին, որն աստիճանաբար հեռանում է կազմակերպությունից: «Եվրոպան միշտ առաջընթացի է հասել լուրջ ճգնաժամերի շնորհիվ»,-ասել է նա: Զուրաբիշվիլին կարծում է, որ Վրաստանը կարող է օգտվել պահից, որը կարող է ստեղծվել Brexit-ի դեպքում, ԵՄ դուռը «հրելու համար»: «Ռազմական առումով մենք լիովին պատրաստ ենք»,-ասել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |