Ծառուկյանի թիկնազորի նախկին պետը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման

Ծառուկյանի թիկնազորի նախկին պետը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ապրիլի 5-ին կայացած նիստում դատարանը որոշել է ԱԺ ԲՀԿ խմբկացության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանին դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Սակայն նրա պատիժը չի կիրառվի` համաներման ակտի համաձայն: Այս մասին Factor.am-ին է հայտնել Բաբայանի պաշտպաններից Արմեն Մելքոնյանը:

Էդուրադ Բաբայանն իրեն այս գործով մեղավոր չի ճանաչում, իսկ տուժողը չնայած, որ առաջին օրերին պնդում էր, որ իրեն ծեծի է ենթարկել Բաբայանը, դատարանում հայտարարել է, որ նման դեպք տեղի չի ունեցել, ինքը վնասվածք է ստացել սայթաքելու հետևանքով: Նա մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար: Դեպքը տեղի էր ունեցել 2018 թ. հուլիսի 2-ին: Բաբայանը կալանավորվել էր, ապա օգոստոսի 21-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---