Իրավիճակը Լիբիայում սրվել է. Կան զոհեր և վիրավորներ![]() 8 ապրիլի 2019 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 21 մարդ է զոհվել, ևս 27-ը վիրավորվել է Լիբիայում զինված հակամարտության սրման պատճառով: Ռազմական գործողությունները երկրում վերսկսվեցին նոր թափով, երբ ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթարը հրամայեց Լիբիայի ազգային բանակին հարձակում սկսել Տրիպոլիի ուղղությամբ: Ապրիլի 7-ին Տրիպոլին օդային հարձակման է ենթարկվել հարավից: Ըստ քաղաքի բնակիչների, գրոհող ուժերը շարժվում են դեպի քաղաքի կենտրոն, հայտնում է BBC-ին: Լիբիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 7-ին Տրիպոլիի հարավում մարտերի հետևանքով 11 զոհ կա և 23 վիրավոր: ՄԱԿ-ը կոչ է արել կողմերին 2-ժամյա հրադադար հայտարարել Տրիպոլիի հարավում՝ խաղաղ բնակիչներին ու վիրավորներին տարհանելու համար: Ավելի վաղ ԱՄՆ ԶՈւ Աֆրիկյան հրամանատարությունը հայտարարել է իր զորամիավորումը Լիբիայում այլ տեղ տեղափոխելու մասին՝ իրավիճակի սրման պատճառով: Մյուս երկրները ևս պատրաստվում են տարհանել իրենց քաղաքացիներին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |