ՀՀ ԱԳՆ. Հայաստանը խիստ մտահոգված է Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակով 8 օգոստոսի 2008 - 20:14 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը խիստ մտահոգված է Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակով, եւ հույս է հայտնում, որ կողմերը ջանքեր կգործադրեն երկխոսության միջոցով վիճելի հարցերին շուտափույթ խաղաղ լուծում տալու համար, ինչը թույլ կտա վերականգնել կայունությունն ու խաղաղությունը մեր հարեւան երկրում»,- ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում, որն ստացել է PanARMENIAN.Net ը:Ինչպես հաղորդում է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ, Վրաստանում ՀՀ դեսպանությունն ու Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, որտեղ սահմանված է շուրջօրյա հերթապահություն, հետեւում են զարգացումներին` մշտական կապի մեջ լինելով Վրաստանի կենտրոնական եւ տեղական իշխանությունների հետ: «Վրաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիները hայրենիք վերադառնալու ցանկության դեպքում մեր դեսպանության եւ գլխավոր հյուպատոսության կողմից անհրաժեշտ աջակցություն կստանան: Վրաստանում ՀՀ դեսպանության հեռախոսահամարն է + 99532.964286, Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության հեռախոսահամարն է` + 995.222.31515»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |