«Բոլորը հեռացվեն աշխատանքից». Փաշինյանը զայրացել է՝ Նորագավիթի մաքսատունն աղտոտված է

«Բոլորը հեռացվեն աշխատանքից». Փաշինյանը զայրացել է՝ Նորագավիթի մաքսատունն աղտոտված է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն: Շրջայցի ընթացքում, սակայն, Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ տարածքն անբարեկարգ է:

«Սա խայտառակ, կեղտոտ վիճակ է: Սա վերաբերմունք է մեր դրոշին ու զինանշանին: Պարգևավճարները պակասեցրեք, տարածքը կարգի բերեք»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը:

ՀՀ վարչապետը մտել է մի աշխատասենյակ, որտեղից դուրս գալուց հետո բարկացած ասել է.«Բոլորը ազատվեն աշխատանքից, ովքեր այստեղ աշխատել են, բոլորը հեռացվեն աշխատանքից»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը փորձել է շտկել իրավիճակը՝ ասելով, որ տարածքը վարձակալությամբ է և չի պատկանում ՊԵԿ-ին, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դա կապ չունի:

«Որ տուն ենք վարձում՝ ապրենք, ասո՞ւմ ենք ոչինչ խոզանոց ա, մերը չի, չե՞նք մաքրում էդ տունը, այդ պայմաններում պե՞տք է ապրենք, չե՞նք մաքրում: Այստեղ նայելու բան չկա, մի ամսից կգանք կնայենք»,- բարկացած ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---