Նազարբաևի դուստրը չի առաջադրվի Ղազախստանի նախագահի պաշտոնում![]() 9 ապրիլի 2019 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի խորհրդարանի խոսնակ Դարիգա Նազարբաևան մտադիր չէ առաջադրվել Ղազախստանի նախագահի պաշտոնում: Այդ մասին հայտնել է նրա օգնական Սաուլե Մուստաֆաևան: «Ոչ, Դարիգա Նուրսուլթանովնան մտադիր չէ առաջադրվել»,-ասել է նա լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Դարիգան Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է: Սենատի պատգամավոր նա դարձել է 2016-ի սեպտեմբերին, իսկ խոսնակ է ընտրվել 2019-ի մարտի 20-ին: Հունիսի 9-ին Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը: Մարտի 19-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը ղեկավարում էր երկիրը 30 տարի, հրաժարական տվեց և նրա տեղը զբաղեցրեց Սենատի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը,Այդ մասին նա հայտարարել է ուղիղ եթերում՝ հատուկ ուղերձում: Նազարբաևը հայտարարել է նաև, որ կշարունակի կատարել Անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները:Նազարբաևը գլխավորում էր Ղազախստանը 1990-ից, 2015-ից նա վերընտրվել է 5-րդ անգամ: Նուրսուլթան Նազարբաևի հետնորդների թվում փորձագետներն առաջին հերթին նշում են նրա դստեր, փեսայի ու զարմիկի անունները, որոնք ամենահավանական թեկնածուներն են համարվում նախագահի պաշտոնի համար: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |