Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլում

Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլում

PanARMENIAN.Net - Ամերիկյան հայտնի փոփ աստղ Մադոննան ելույթ կունենա «Եվրատեսիլ 2019»-ում: Այդ մասին ապրիլի 9-ին հայտնել է Number 10 strategies փիար ընկերությունը, որը զբաղվում է երգչուհու հրավերով, և իսրայելյան Kan ալիքը, որը հեռարձակում է մրցույթը:

Եվրատեսիլի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը դեռ չի հաստատել այդ տեղեկությունը:

Նախատեսվում է, որ Մադոննան հանդես կգա որպես հյուր և կկատարի 2 երգ ձայների հաշվարկի ժամանակ, որից մեկը կլինի իր հայտնի կոմպոզիցիաներից մեկը, իսկ մյուսը նոր ալբոմից, գրում է Deutsche Welle-ն:

Երգչուհուն կուղեկցի 160 անդամանոց թիմը: Հրավիրող կողմը 1,3 մլն դոլար կվճարի Մադոննային: Գումարը կվճարի Number 10 strategies-ի սեփականատեր, հրեական ծագումով կանադացի գործարար Սիլվան Ադամսը: Վերջին տարիներին նա մի շարք խոշոր միջոցառումներ և համաշխարհային աստղերի համերգենր է ֆինանսավորել Իսրայելում:

Եվրատեսիլը 2019-ին կանցնի Իսրայելում, քանի որ 2018-ին մրցույթի հաղթող է ճանաչվել իսրայելցի երգիչ Նետտա Բարզիլայը: Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 14-ին և 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին: Հայաստանը ներկայացնում է երգչուհի Սրբուկը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---