Թուրքիայում չեղարկել են քրդամետ կուսակցության հաղթանակն ընտրություններում և մանդատներ չեն տվել12 ապրիլի 2019 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում չեղարկել են քրդամետ կուսակցության հաղթանակն ընտրություններում և մանդատներ չեն տվել: Ընդդիմադիր Ժողովրդների ժողովրդավարական կուսակցությունը բողոք է հայտնել տեղական կառավարման մարմինների մարտի 31-ի ընտրություններում իր թեկնածուների հաղթանակի չեղարկման վերաբերյալ: Ըստ կուսակցության ներկայացուցիչների, Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը «ծուղակ է պատրաստել»՝ արգելելով թեկնածուներին մանդատներ ստանալ, թեև նրանց պաշտոնապես թույլատրվել էր մասնակցել ընտրություններին: Կուսակցության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է կուսակցության ներկայացուցիչ Սարուխան Օլուչի մամուլի ասուլիսի տեսագրությունը, որտեղ նա հայտարարել է, որ ընտրահանձնաժողովը կուսակցության դեմ քաղաքական դավադրության մասնակից է, գրում է Deutsche Welle-ն: Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովն արգելել է պատգամավորական մանդատ ստանալ այն քաղաքական գործիչներին, որոնք կորցրել էին իրենց պաշտոնները արտակարգ դրության ժամանակ, որը հայտարարվել էր 2016-ի հուլիսին, երկրում անհաջող ռազմական հեղաշրջման փորձից հետո: Եթե նրանք մեծամասնություն են ստացել, ապա նրանց մանդատը փոխանցվում է երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուին: Ըստ Ժողովրդների ժողովրդավարական կուսակցության հաշվարկների, կչեղարկվի իր թեկնածուներից 8-ի մանդատը, որոնք հաղթել են առավելապես քրդաբնակ շրջաններում: Մանդատները հիմնականում կանցնեն Էրդողանի կուսակցության՝ ԱԶԿ-ի անդամներին: Ժողովրդների ժողովրդավարական կուսակցությունն Էրդողանը համարում է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության քաղաքական «շարունակությունը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել Կլաարը Երևանում է․ Ռուբինյանի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր Հանդիպմանը ներկա է եղել Վասիլիս Մարագոսը Փոխվարչապետի գրասենյակ․ Ոսկեպարի եկեղեցին մնալու է ՀՀ տարածքում Տավուշցիներն իրենց բողոքի ակցիան շարունակել են Ոսկեպարի եկեղեցու մոտ, որտեղ, ըստ նրանց, ականազերծում են անում, քանի որ անցնելու է Ադրբեջանին |