Հավատացյալները վերադառնում են Հալեպի Սբ Քառասնից մանկանց եկեղեցի

Հավատացյալները վերադառնում են Հալեպի Սբ Քառասնից մանկանց եկեղեցի

PanARMENIAN.Net - Սիրիական Հալեպում հավատացյալներն ակտիվորեն վերադառնում են վերականգնված հայկական Սբ Քառասնից մանկանց Մայր եկեղեցի, որը 2015-ին պայթեցրել էին «Իսլամական պետություն» ահաբեկիչները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մարտի 30-ի առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ձեռամբ վերաօծվել է Հալեպի Սրբոց Քառասնից մանկանց (40 նահատակների) մայր եկեղեցին:

«Շատ ուրախ ենք, որ կարող ենք վերադառնալ այստեղ, քանի որ պատերազմի պատճառով վաղուց այստեղ չէինք լինում։ Մենք ևս զգացինք, որ հաղթանակն արդեն իրողություն է, քանի որ եկեղեցին ժողովրդի հանդիպման վայրն է: Սա մեծ երջանկություն է»,- լրագրողներին ասել է ծխական Զվարթ Սարգիսը։

Քառասուն նահատակների եկեղեցին կառուցվել է XV դարի սկզբին, տուժել բազում արշավանքներից ու պատերազմներից, բայց ամեն անգամ վերականգնվել է ամբողջ աշխարհով մեկ սփռված հայության ջանքերով: Հալեպի ազատագրումից հետո եկեղեցին չի գործում, քանի որ տուժել է արկակոծություններից և պայթյուններից: Ամբողջ աշխարհի հայերը դրամահավաք են կատարել Սիրիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը վերականգնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---