Նոտր Դամում հրդեհը մարված է․ Տաճարը՝ կրակից հետո (Ֆոտո)16 ապրիլի 2019 - 08:19 AMT PanARMENIAN.Net - Փարիզի հրշեջներին հաջողվել է մարել Աստվածամոր տաճարում բռնկված ու զգալի ավիրածությունների պատճառ դարձած հրդեհը։ Կրակի պատճառով փլուզվել է 19-րդ դարի աշտարակն ու կտուրը, մասամբ այրվել է ներքին հարդարումը։ Տաճարում պահվող մասունքները՝ մասնավորապես, Քրիստոսի պսակն ու այն Խաչակրյաց արշավանքների ժամանակ բերած Լուի IX Սուրբի պատմուճանը, փրկվել են կրակից։
Խորանը չի տուժել, հիմնական պատերը, , ճակատն ու ճակատային մասի աշտարակները կանգուն են։
Երկրի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն հայտարարել է, որ տաճարը վերականգնվելու է․ գումարը դրա համար հավաքվելու է թե երկրում, թե սահմաններից դուրս։
«Նոտր Դամը մեր պատմությունն է, մեր գրականությունը, մեր երևակայությունը։ Սա վայր է, ուր մենք վերապրել ենք մեր պատմության բոլոր կարևոր պահերը՝ համաճարակները, պատերազմները և մեր ազատագրումը։ Վերականգնումը Ֆրանսիայի ճակատագրի մի մասն է, նախագիծ, որը կտևի տարիներ», - շեշտել է Մակրոնը։
Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |