«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի պրեմիերան ռեկորդային թվով մարդ է դիտել

«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի պրեմիերան ռեկորդային թվով մարդ է դիտել

PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» ութերորդ եթերաշրջանի առաջին սերիան պրեմիերայի օրը 17,4 մլն մարդ է դիտել: HBO հեռուստաալիքը գերազանցել է սեփական ռեկորդը, որը նախկինում պատկանում էր 7-րդ եթերաշրջանի վերջին սերիային, որը դիտել էր 16,9 մլն մարդ:

Մոտ 11,8 մլն մարդ է դիտել եզրափակիչ եթերաշրջանի առաջին սերիան կաբելային հեռուստատեսությամբ, մնացած 5,6 միլիոնը՝ HBOGO и HBO NOW ծառայություններից են օգտվել: 7-րդ եթերաշրջանի վերջին սերիայի համեմատ ավելի քիչ մարդ է հետևել եթերին, սակայն առցանց հարթակների օգտատերերի քանակն աճել է 50%-ով, գրում է «Աֆիշա Daily»-ն Variety-ի վրա հղումով:

Այդ ցուցանիշը հաշվի է առնում դիտումները միայն անմիջապես HBO-ով, անտեսելով հետաձգվածները (այս ցուցանիշով 7-րդ եթերաշրջանի յուրաքանչյուր սերիան այդպիսով դիտել է 32,8 մլն մարդ): Վիճակագրության մեջ չեն հաշվառվել նաև հեռուստաալիքի գործընկեր ծառայությունները: «Գահերի խաղի» վարկանիշն անշեղորեն աճում է հենց սկզբից: Եթե առաջին եթերաշրջանը միջինը 9,3 մլն մարդ է դիտել, ապա արդեն 8-րդի սկզբին՝ 25,7 մլն: Սերիալը գնալով ավելի քննարկվող է դառնում՝ օրինակ, 8-րդ եթերաշրջանի առաջին սերիայի մասին Twitter-ի օգտատերերը մոտ 5 մլն թվիթ են գրել:

«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի առաջին սերիան հեռարձակվել է ապրիլի 15-ին: Եթերաշրջանում 6 էպիզոդ կա, վերջին չորսը նախորդներից 20 րոպեով երկար է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---