Ծառուկյանն՝ «Առինջ մոլում» ստուգումների մասին. Քամին քարին ի՞նչ

Ծառուկյանն՝ «Առինջ մոլում» ստուգումների մասին. Քամին քարին ի՞նչ

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ իրենց ձեռքը «պուլսի վրա է, ամպագոռգոռ բաներ չեն ասում, ինչ ասում են՝ զգում են»:

Պատասխանելով «Առինջ մոլում» ստուգումների մասին լրագրողների հարցին՝ Ծառուկյանը պատասխանել է. «Հարկային մարմիններին հարցրեք, Ծառուկյանին ոչ մի բան չեն կարա անեն: Ինչ անում են, անում են՝ ի վնաս երկրի տնտեսության, ՓՄՁ-ի…Ինձ ոչ մի բան պարզ չի, քամին քարին ի՞նչ», հայտնում է Aravot.am-ը:

Գագիկ Ծառուկյանն հավելել է նաև, որ ՊԵԿ-ի կատարած գործերի մասին մի օր հավաքելու է լրագրողներին, ամեն ինչ «դոկումենտալ» ցույց տա, որ պարզ լինի բոլորի համար. «Թող գնան ստուգեն ինչ ուզում են»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե իշխանությունների հետ այս մենամարտը. Ազգային ժողովում այս բանավեճը ի՞նչ է նշանակում ` Ծառուկյանն ասել է. «Որոշ պատգամավորներ, որ պատգամավոր են դառել, ոնց որ Նաիրա Զոհրաբյանն ասաց, ում շնորհիվ, ու մարդիկ, որոնք առանց Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի ու մի քանի հոգու, 100 ձայն հավաքող չեն: Մենք ուզում ենք լուծում տալ ժողովրդին անհանգստացնող ամենամտահոգ խնդիրներին»:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ապրիլի 9-ին ստուգումներ է իրականացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում:ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՊԵԿ-ից հայտնել են, թե ստացել են ահազանգ, ըստ որի տաղավարների վարձավճարները նախատեսվածից շատ են վերցնում, սակայն քիչ թիվ են ցույց տալիս:Նա նշել է, որ «քաղաքական սրացումների փուլում ՊԵԿ-ը միշտ «հիշում է» «Առինջ մոլը», փոխանակ բացահայտի երկրի իրական թալամչիներին»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---