Մայր Աթոռ. Մեռելոցն աշխատանքային օր դարձնելը հետքայլ է17 ապրիլի 2019 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հետքայլ է որակել ՀՀ կառավարության՝ ապրիլի 22-ն աշխատանքային օր հայտարարելու որոշումը, հայտնել է Aysor.am-ը: «Տարակուսանքով տեղեկացանք առաջիկա Մեռելոցը աշխատանքային օր նկատելու որոշման մասին: Մեռելոցները կարևոր են ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու համար մեր ննջեցյալներին, այլ նաև անհրաժեշտ են իբրև մշակույթ, որով դարերով ապրել է մեր ժողովուրդը։ Հայոց եկեղեցին ունի տաղավար տոներին հաջորդող հինգ Մեռելոց օր, որոնցից երեքը՝ Սուրբ Ծնունդինը, Զատկինը և Խաչվերացինը, ՀՀ կառավարության կողմից անցյալում հայտարարվում էին ոչ աշխատանքային օր», - նշել է նա: Նա հավելել է, որ պետք է բոլորի համար հստակ լինի, որ մեռելոցները, որքան էլ որ «ննջեցյալների, բայց նախ և առաջ ապրողների համար են»: «Այս դեպքում ՀՀ քաղաքացիների, որոնց մեծամասնությունը հայ եկեղեցու զավակ է։ Ուստի, անհասկանալի է այս հետքայլը։ Հուսանք, որ ՀՀ իշխանությունները այս հարցի կարևորությանը կանդրադառնան», - ընդգծել է նա: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |