Ահաբեկչություն Հս. Իռլանդիայում. 1 զոհ կա

Ահաբեկչություն Հս. Իռլանդիայում. 1 զոհ կա

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին հյուսիսիռլանդական Լոնդոնդերի քաղաքում կրակոցների հետևանքով 29-ամյա կին է մահացել: Միջադեպը դիտարկվում է որպես ահաբեկչություն:

«Մենք դիտարկում ենք դա որպես ահաբեկչական միջադեպ և գործ ենք հարուցել սպանությունը հետաքննելու համար»,-հայտարարել է տեղական ոստիկանությնան ներկայացուցիչը Twitter-ում: Ձերբակալվածներ չկան, գրում է «Կոմերսանտը»:

Ինչպես պատմել է տեղի լրագրողուհի Լեոնա Օ՝Նիլը, Լոնդոնդերիում անկարգությունների ընթացքում քարեր են նետել ոստիկանական մեքենաների ուղղությամբ, շշեր և ինքնաշեն պայթուցիկներ: Անհայտներն առևանգել և հրկիզել են 2 ավտոմեքենա: Անկարգությունները սկսվել են, երբ ոստիկանությունը խուզարկություն է կատարել մասնավոր տանը: Քննչական գործողություններից հետո ոստիկանությունը հայտնել է շանտաժի, ինչպես նաև արգելված կազմակերպությանն անդամության կասկածանքով ձերբակալվածի կա:

Հունվարին 2 մարդ էր ձերբակալվել Լոնդոնդերիում պայթյունի հետևանքով: Այն ժամանակ ոստիկանությունը հայտարարեց, որ ահաբեկչության վտանգը մեծ է: Ենթադրվում էր, որ պայթյունի համար պատասխանատու է New IRA Նոր Իռլանդական հանրապետական կուսակցություն խմբավորումը, որը դեմ է Բելֆաստի համաձայնագրին Բրիտանիայի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---