Ծառուկյան. Ով ապացուցի՝ «ԱրարատՑեմենտը» $200,000-ով եմ գնել, կնվիրեմ իրեն19 ապրիլի 2019 - 13:25 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի այն հայտարարությանը, թե 17 տարի առաջ «ԱրարատՑեմենտ» գործարանը գնվել է $200,000-ով: «Ով ապացուցի, որ գործարանը $200,000-ով եմ գնել, նրան նվեր կտամ այն», - ասել է Ծառուկյանը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն իր ելույթում անդրադարձել է «ԱրարատՑեմենտ» գորարանի շուրջ ստեղծված իրավիճակին և տնտեսական հարցերով հանձնաժողովի հասցեին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեղադրանքներին: «Արդեն մի քանի օր լսում ենք, որ մեր հանձնաժողովի որոշ անդամներին հայտարարել են ժողովրդի թշնամիներ: Մենք ժողովրդի թշնամիներն ենք, դուք էլ ուզում եք պաշտպանել թշնամուն: Ժանրի կանոններով պետք է հիշեցնեի՝ ով, ինչպես 17 տարի առաջ $200,000-ով ձեռք բերեց «ԱրարատՑեմենտ» գործարանը: Դա այն դեպքում, երբ կային $35 մլն-ի ներդրումային ծրագրեր, որոնք մերժվել են այն ժամանակ», - ասել է իշխանական պատգամավորը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |