Շրի Լանկայում պայթյուններից զոհերի թիվը հասել է 290-ի

Շրի Լանկայում պայթյուններից զոհերի թիվը հասել է 290-ի

PanARMENIAN.Net - Շրի Լանկայում ապրիլի 21-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 290-ի, ևս 500 վիրավոր կա: Այս տվյալները վերջնական չեն, քանի որ հարյուրավոր մարդիկ հիվանդանոցներում են, հայտնում է BBC-ին:

Ապրիլի 21-ին Շրի Լանկայի տարբեր եկեղեցիներում և հյուրանոցներում 8 պայթյուն է եղել: Երկրում պարետային ժամ է հայտարարվել:

Տեղական իշխանությունները հայտնում են, որ զոհվածների թվում առնվազն 27 օտարերկրացի կա, այդ թվոմ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Հնդկաստանի և Նիդերլանդների քաղաքացիներ:

ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Շրի Լանկայում պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների կամ ազգությամբ հայերի առկայությունը:

Պաշտպանության նախարար Ռուվան Վիջեվարդենան գնահատել է պայթյունները որպես կրոնական ծայրահեղականների ահաբեկչական հարձակում: Ոստիկանությունը հայտարարել է 13 կասկածյալի ձերբակալության մասին:Շրի Լանկայի կառավարության 2 նախարար իրավապահ մարմիններին մեղադրել է չհամաձայնեցված գործելու մեջ:

Պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել:

Դեռևս ոչ մի կազմակերպություն չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---