Սահակաշվիլին Կիևի տոմս է գնել

Սահակաշվիլին Կիևի տոմս է գնել

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ապրիլի լույս 22-ի գիշերը հայտարարել է, որ դիմել է Ուկրաինայի Անվտանգության ծառայություններին, ՆԳՆ-ին և Պետական սահմանապահ ծառայություն՝ խնդրելով չեղարկել Ուկրաինա մուտք գործելու «ապօրինի արգելքը»:

«Ես տոմս ունեմ: Շատ եմ ուզում Կիևում լինել: Ես շատ եմ ուզում մեծ բարեփոխման մասը լինել՝ որպես Ուկրաինայի շարքային քաղաքացի և Ուկրաինայի շարքային երկրպագու»,-հայտարարել է նա «Նաշ. Մաքսի-ՏՎ» հեռուստաալիքի եթերում, գրում է Deutsche Welle-ն:

Զելենսկու հաղթանակն ընտրություններում Սահակաշվիլին անվանել է «էլեկտորալ հեղափոխություն» և պատմական բեկում: «Մարդիկ քվեարկում էին ոչ թե Պորոշենկոյի դեմ, նրանք քվեարկել են բոլոր հին քաղաքական գործիչների դեմ: Նրանք քվեարկել են կոռուպցիոն համակարգի, ստի ու ստորացման դեմ»,-ասել է նա:

2018-ի փետրվարին Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունն արգելեց Միխայիլ Սահակաշվիլուն մուտք գործել Ուկրաինա առաջիկա 3 տարում, մինչր 2021-ի փետրվարի 13-ը: 2017-ի հուլիսին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր հրամանագրով զրկեց Սահակաշվիլիին ուկրաինական քաղաքացիությունից, երբ վերջինս ԱՄՆ-ում էր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---