Քաղաքապետ. Մաքուր Երևան ունենալու ճանապարհին ենք23 ապրիլի 2019 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մաքուր Երևան պարտադիր լինելու է։«Եվ մենք դրա ճանապարհին ենք», - ասել է նա։ Քաղաքապետը ևս մեկ անգամ նշել է, որ «Սանիթեք» ընկերության աշխատանքից գոհ չէ, սակայն տուգանելուց հետո մի փոքր աշխատանքը լավացել է, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է նաև, որ ավագանու անդամների միջև տարբերակում չկա ու չի էլ եղել, ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Ընդամենը ավագանու անդամները պետք է իմանան իրենց լիազորությունները, քաղաքապետի լիազորությունները և քաղաքապետարանի լիազորությունները», - ասել է նա։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ավագանու նիստում հայտարարել էր, որ քաղաքապետարանը ձախողել է աղբահանության գործը: «Կառավարությունը շուրջ 40 րոպե քննարկում էր մի հարց, որը բացառապես քաղաքային իշխանության տիրույթում է՝ աղբահանությունը։ Հարցի բովանդակությանը շատ եմ անդրադարձել, մանրամասներին չեմ տրվի, միայն կասեմ, որ 6 ամիս անց արձանագրում եմ, որ աղբահանության լուծման խնդրի հարցում դուք ձախողել եք, հարգելի գործընկերներ։ Եվ դա է պատճառը, որ կառավարությունը միջամտեց այս խնդրին», - հայտարարել էր Դավիթ Խաժակյանը Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |