Շոտլանդիան մտադիր է անկախության նոր հանրաքվե անցկացնել25 ապրիլի 2019 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Շոտլանդիայի կառավարությունը մտադիր է առաջիկայում օրինագիծ ներկայացնել մինչև 2021 թվականը Մեծ Բրիտանիայից անկախության նոր հանրաքվե անցկացնելու մասին: Այդ մասին հայտարարել է Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Նիկոլա Սթերջենը՝ ելույթ ունենալով Էդինբուրգում խորհրդարանականների առջև: Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ կազմից, «ընտրությունը Բրեքսիթի» և Շոտլանդիայի ապագայի՝ որպես անկախ եվրոպական ազգի» միջև պետք է արվի մինչև 2021-ի մայիսը, պարզաբանել է Սթերջենը, գրում է Deutsche Welle-ն: Նոր հանրաքվե անցկացնելու համար Շոտլանդիան պետք է ստանա Լոնդոնի համաձայնությունը, վերջինս համարում է, որ այժմ նման հարցում անցկացնելու կարիք չկա: Առաջին հանրաքվեն տեղի է ուենցել 2014-ի սեպտեմբերի 18-ին: Այն ժամանակ մասնակիցների մոտ 55 տոկոսը կողմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն: 2016-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը: 2017-ի մարտին Շոտլանդիայի խորհրդարանը քվեարկեց նոր հանրաքվեի օգտին, սակայն ավելի ուշ Սթերջենը ժամանակավորապես հրաժարվեց երկրորդ հանրաքվեից՝ հասկանալու համար, թե ինչ պայմաններով է իրականացվելու Brexit-ը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |