Նախարար․ «Զոն նայողների» արտոնությունները վերացված են, չխուզարկվող խուց չկա25 ապրիլի 2019 - 18:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախկին իշխանությունների ժամանակ եղած «զոն նայողների» արտոնությունները վերացվել են։ «Չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի անձ, որի վրայից արգելված իր չի բռնագրավվում։ Սա այդ արտոնությունների դարաշրջանի ավարտն է, մեր իշխանության գալու պայմաններում սա դադարել է լինել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ կալանավայրերում որևէ մեկն այլևս արտոնյալ պայմաններ չունի։ Նա նշել է, որ դուռ բաց պահելու համար անօրինական վճարումները, ներսում գումարի շարժը նույնպես վերացրել են։ Նախարարը հայտնել է նաև, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետը հրաժարականի դիմում է գրել։ Ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր: Պարզվել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Կալանավորը թանկարժեք իրեր հափշտակող հանցավոր խումբ է կազմակերպել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |