ԶԼՄ. Շրի Լանկայի սցենարով ահաբեկչություններ հնարավոր են նաև Հնդկաստանում և Մալդիվներում

ԶԼՄ. Շրի Լանկայի սցենարով ահաբեկչություններ հնարավոր են նաև Հնդկաստանում և Մալդիվներում

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների սցենարը կարող է կրկնվել նաև այլ երկրներում, որտեղ մեծ է զբոսաշրջիկների հոսքը, գրում է The Telegraph-ը՝ հետախուզական ծառայությունների վրա հղումով: Առավել հավանական օբյեկտներ են համարվում Հնդկաստանն ու Մալդիվները, ինչպես նաև Քենիայի և Թանզանիայի զբոսաշրջային հատվածները:

Ինչպես հայտնել են The Telegraph-ի աշխատակիցները, «Իսլամական պետության» գրոհայինները Սիրիայում և Իրաքում ջախջախումից հետո հեռանում են Մերձավոր Արևելքից և կարող են կենտրոնանալ ահաբեկչական գործողությունների կազմակերպման վրա հանգստավայրերում: Եթե նախկինում ԻՊ առաջնորդները շատ ջանք ու ժամանակ էին հատկացնում գրավյալ տարծքներում կառավարմանն ու կյանքի կանոնակարգմանը, ապա այժմ կարող են ամբողջությամբ կենտրոնանալ պայթյունների կազմակերպման ու հարձակումների վրա, գրում է «Վեդոմոստին»:

«Խալիֆաթը ոչնչացված է, սակայն մոտ ապագայում մենք կարող ենք նոր խնդրի առջև կանգնել՝ ԻՊ գրոհայինները կտարածվեն աշխարհով մեկ և կորոնեն ահաբեկչություն կազմակերպելու հնարավորություններ՝ մեկ անգամ ևս իրենց գոյության մասին բարձրաձայնելու նպատակով»,-ասել է պարբերականի աղբյուրը:

Շրի Լանկայում պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել: Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը ստանձնել է Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---