Կրակոցներ Բալթիմորում. Զոհ և վիրավորներ կան

Կրակոցներ Բալթիմորում. Զոհ և վիրավորներ կան

PanARMENIAN.Net - Ամերիկյան Բալթիմորում զինված անձն անկանոն կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Ըստ ոստիկանության կոմիսար Մայքլ Հարրիսոնի, անհայտ տղամարդը ոտքով է եղել, նա մոտեցել է հանգստացող մարդկանց և կրակ է բացել:1 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել:

Հարիսոնը նշել է, որ հարձակումը «բացառիկ նպատակաուղղված է» եղել, սակայն դրդապատճառների մասին չի խոսել: Կրակոցները հնչել են տեղի բապտիստական եկեղեցուց ոչ հեռու, սակայն քաղաքապետի պաշտոնակատար Ջեկ Յանգը նշել է, որ միջադեպը ոչ մի կրոնական ենթատեքստ չունի, գրում է Deutsche Welle-ն:

Բալթիմորն ամենաաղքատ և միևնույն ժամանակ ամենաքրեածին քաղաքներից մեկն է ԱՄՆ-ում: Վերջին 2 տարում Բալթիմորում ամեն տարի մոտ 300 սպանություն է կատարվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---