Ճապոնիայի կայսրը հրաժարվում է գահից. Արարողությունը սկսվել է փակ ծեսով30 ապրիլի 2019 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Ճապոնիայում մեկնարկել են կայսր Ակիհիտոյի գահից հրաժարվելու արարողությունները: Սա առաջին նման դեպքն է վերջին 200 տարում: Պաշտոնական արարողությունը սկսվել է մի քանի փակ ընտանեկան ծեսերից կայսերական պալատում: Ճապոնիայի կայսրը քաղաքական իշխանություն չունի, սակայն, ըստ սահմանադրության, պետության և ժողովրդի միասնության կարևոր խորհրդանիշ է համարվում, հայտնում է BBC-ին: Առաջին ընտանեկան արարողության ժամանակ ըստ ավանդույթի կայսրը խորհրդանշական հայտարարություն է արել գահից հրաժարվելու մասին՝ ուղղված Ճապոնիայի կայսերական ընտանիքի առասպելական նախնիներին: Հրաժարականի հիմնական պաշտոնական արարողությունը տեղի կունենա «Մացու նո մա» պալատական սրահում և կմեկնարկի տեղի ժամանակով 17:00-ին և կտևի 10 րոպե: Սրահ կբերվի սրբազան հայելին, թուրն ու մագատամա զարդը: Արարողության վերջում կայսրը կդիմի ազգին, որից հետո կայսրն ու նրա տիկինը ազատ կհամարվեն իրենց պարտականություններից, թեև Ակհիտոն կայսր կհամարվի մինչև կեսգիշեր, գրում է Deutsche Welle-ն: Ակիհիտոյի հրաժարականով կավարտվի Հեսեյ դարաշրջանը («Խաղաղության հաստատման:): Մայիսի 1-ին կայսր կհռչակվի Ակիհիտոյի ավագ որդին՝ Նարուհիտոն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |