Դժվար թե Թուրքիայի նախագահի այցը Երեւան շրջադարձային դառնա հայ-թուրքական հարաբերություններում

PanARMENIAN.Net - Այն, որ թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը արձագանքեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերին, մի կողմից անակնկալ եղավ, որովհետեւ մինչեւ վերջերս տեղեկատվություն կար այն մասին, որ Գյուլը չի ժամանելու Երեւան, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է ռուսական վերլուծական «Ռազմավարական մշակույթի ֆոնդ» կենտրոնի գործընկեր Անդրեյ Արեշեւը: Բայց եւ այնպես, նրա խոսքերով, որոշումն, այնուամենայնիվ, կայացվեց: «Երկու կողմերն էլ արդեն հումանիտար եւ հասարակական մակարդակի վրա հարաբերությունների նորմավորման համար որոշակի ժեստեր են արել: Բացի այդ, վերջերս թուրքական մամուլը` ինչպես կառավարական, այնպես էլ ընդդիմական, Հայաստանի նկատմամբ դրական էր տրամադրված: Նույնիսկ, որքանով որ ես գիտեմ, թերթերից մեկում արտահայտված էր մի միտք, ըստ որի, լավ կլիներ, եթե Թուրքիայի նախագահը այցելեր Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը: Իհարկե, Գյուլը նման բան չի անի: Եւ դժվար թե Թուրքիայի նախագահի այցը Երեւան շրջադարձային դառնա հայ-թուրքական հարաբերություններում: Բայց դիվանագիտական եւ հումանիտար մակարդակի վրա փոխհարաբերությունների տրամաբանությունը խոսում է աստիճանական մտերմացման մասին»,- նշել է ռուս փորձագետը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---