Ուկրաինացի պատգամվորին թույլ չէին տալիս մուտք գործել ՀՀ՝ «երրորդ երկրի պահանջով» 1 մայիսի 2019 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայիմը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել նրան մուտք գործել ՀՀ: Պատգամավորը գրել է՝ քանի որ այցը Երևան պաշտոնական բնույթ չէր կրում, իր հետ դիվանագիտական անձնագրի փոխարեն սովորական անձնագիր էր վերցրել: «Երկար ստուգումներից հետո, սպաները հայտնցին, որ տվյալների բազայում նշված է եղել «մուտքի արգելում»: Պատճառը ներկայացնելու իմ խնդրանքին ի պատասխան՝ նրանք ասացին, որ անհայտ է, և չեն կարող հայտնել», - գրել է պատգամավորը: Նա հավելել է, որ որոշ ժամանակ անց միգրացիոն ծառայության երկու աշխատակից են մոտեցել և «քաղաքավարությամբ բացատրել են, որ արգելքը ոչ թե Հայաստանի, այլ երրորդ երկրի պահանջով է դրված»: «Բոլոր հանգամանքները պարզելուց և, ըստ երևույթին, մեր դիվանագիտական ծառայությունների միջամտությունից հետո, ինձ թույլատրեցին մուտք գործել երկիր», - գրել է ուկրաինացի պատգամավորը: Ուկրաինացի պատգամավորի մուտքի արգելքի պահանջը հնարավոր է՝ դրված է ՌԴ-ի կողմից՝ հաշվի առնելով ՌԴ-Ուկրաինա լարված հարաբերությունները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |