Ասանժին դատապարտել են 50 շաբաթվա բանտարկության 1 մայիսի 2019 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Գաղտնազերծումներով զբաղվող WikiLeaks ինտերնետ հարթակի հիմնադիր Ջուլիան Ասանժը դատապարտվել է 50 շաբաթվա բանտարկության՝ գրավով ազատվելու պայմանները խախտելու համար: Նման որոշում է կայացրել Լոնդոնի դատարանը մայիսի 1-ին, գրում է Deutsche Welle-ն: 47-ամյա ավստրալացին ձերբակալվել էր բրիտանական ոստիկանության կողմից Էկվադորի դեսպանատան մոտ ապրիլի 11-ին, երբ այդ լատինամերիկյան երկրի իշխանությունները զրկեցին նրան քաղաքական ապաստանից և ստիպեցին լքել դեսպանատան շենքը, որտեղ նա ապաստանել էր 2012-ին: Ասանժը փախել էր Էկվադորի դեսպանատուն, քանի որ ձերբակալման ենթակա էր Շվեդիայում իր դեմ բռնաբարության մեղադրանքով հարուցված գործով: Ասանժը վախենում էր, որ իրեն ԱՄՆ կարտահանձնեն, որտեղ ուզում են դատել Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ ռազմական գործողությունների մասին հարյուր հազարավոր գաղտնի ռազմական փաստաթղթերի հրապարակման համար: Շվեդիայի դատախազությունը 2017-ին դադարեցրել է Ասանժի հետապնդումը, սակայն ենթադրյալ զոհի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը միջնորդել է Ասանժի դեմ գործը վերաբացելու մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |