ՌԻԱ Նովոստին՝ հայկական խորովածի մասին. Առաջին կտորն ամենափոքրինն է 1 մայիսի 2019 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսասկան ՌԻԱ Նովոստին գրում է, որ մայիսյան տոները շատերի մոտ ասոցացվում են բնության գրկում հանգստի և, անշուշտ, խորովածի հետ: Գործակալությունը նշում է, որ մսի պատրաստման բաղադրատոմսերը շատ են՝ պատմելով տարբեր երկրների, այդ թվում, հայկական խորովածի մասին: «Հայաստանում խորովածն, ավանդաբար, միայն տղամարդիկ են պատրաստում: Ավելի քան 20 բաղադրատոմս կա՝ դրանք տարբերվում են մսի տեսակով և այն համեմելու եղանակով՝ քացախով, գինով կամ կոնյակով: Երկրի տարբեր մարզերում խորովածը պատրաստում են ոսկրոտ մսից՝ խոզի կամ ոչխարի: Խորովածն ընդունված է մատուցել խորոված լոլիկի, սմբուկի և կանաչ պղպեղի հետ»,-ասվում է հրապարակման մեջ: Նշվում է, որ բանջարեղենը նույնպես« խորովվում է շամփուրներով՝ ածուխի վրա», որից հետո համեմվում է աղով ու սխտորով: «Ըստ հայկական ավանդույթի, խորովածի առաջին կտորն ամենափոքրինն է»,-գրում է պարբերականը: Հայկական խորովածից բացի, նկարագրվում են նաև վրացական, չինական, ինդոնեզական, հնդկական, ճապոնական, ամերիկյան, ֆիլիպինյան և այլ խորովածների պատրաստման եղանակները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |