Նախարար. Աշխիրավունքների պաշտպանության օրինագծեր են մշակվելու 1 մայիսի 2019 - 16:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, մայիսին աշխատանքային իրավունքների մասին հանրային քննարկումներ կլինեն և դրանց արդյունքում օրենսդրական առաջարկներ կմշակվեն: Նախարարը նաև շնորհավորել է Աշխատանքի միջազգային օրվա առթիվ՝ անդրադառնալով ոլորտի խնդիրներին: «Գիտեմ, որ բազմաթիվ մարդիկ աշխատանքի, աշխատանքային իրավունքների պաշտպանության, արժանապատիվ վարձատրության և աշխատելու համար հավասար հնարավորությունների կարիք ունեն Հայաստանում։ Այս խնդիրների լուծումը մեր օրակարգում է »,- գրել է Բաթոյանը: Նա նշել է, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել մարդկանց կարողությունների զարգացմանը, նրանց համար ապահով միջավայրի ստեղծմանը և իրավունքների մասին իրազեկության բարձրացմանը։ Նախարարությունը հատկապես կարևորում է արհմիությունների դերի բարձրացումը, նոր միավորումների ստեղծումը և դրանց անկախ գործունեության ապահովումը ՀՀ-ում։ «Ես հավատում եմ, որ աշխատանքը Հայաստանում պետք է դառնա ոչ միայն արժանապատիվ ապրելու միջոց, այլ նաև ինքնադրսևորման, զարգացման, ազատ և երջանիկ ապրելու հնարավորություն»,- գրել է նախարարը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |