Իրանը մտադիր է երկաթուղային ընկերություններ ստեղծել Ադրբեջանի և ՌԴ հետ համատեղ

Իրանը մտադիր է երկաթուղային ընկերություններ ստեղծել Ադրբեջանի և ՌԴ հետ համատեղ

PanARMENIAN.Net - Իրանը մտադիր է համատեղ երկաթուղային ընկերություններ ստեղծել Ադրբեջանի և ՌԴ հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի երկաթուղային ընկերության փոխտնօրեն Բաբակ Ահմադին, հայտնում է Trend-ը:

Ըստ փոխտնօրենի, այդպիսով պայմաններ կստեղծվեն, որպեսզի Ռուսաստանն ավելացնի արտադրանքի տարանցումը հարևան երկրներ: Ահմեդին հավելել է, որ Իրանի եկամուտները երկաթուղային տարանցումից աճել են 77 տոկոսով:

Ըստ Ահմադիի, միջազգային բեռնափոխադրումներն Իրանին միջինը 1,4 մլն ռիալ եկամուտ են բերում մեկ տոննա-կիլոմետրից:

Դեռևս 2013-ի դեկտեմբերին Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին, պատասխանելով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հստակ ժամանակացույցի մասին հարցին, նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Իրանը իրազեկել է Հայաստանի իշխանություններին, որ պատրաստ է կառուցել ճանապարհի Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---