Ջորջ Մարտին. HBO-ն «Գահերի խաղի» 3 սփին-օֆֆ է պատրաստում 6 մայիսի 2019 - 11:17 AMT PanARMENIAN.Net - «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հեղինակ Ջորջ Մարտինը հայտարարել է, որ HBO հեռուստաալիքը 3 տարբեր սփին-օֆֆ է պատրաստում «Գահերի խաղի» թեմայով: «Մենք HBO-ում «Գահերի խաղի» 5 տարբեր շոու-հետնորդ (ինձ դուր չի գալիս «սփին-օֆֆ» եզրույթը) ունենք մշակման ընթացքում, որից 3-ը լավ առաջ են գնում»,-ասել է Մարտինը, հայտնում է «Վզգլյադը»: Ըստ նրա, սփին-օֆներից մեկը նկարահանվելու է արդեն 2019-ին, մյուս 2-ը դեռ սցենարի մակարդակում են, սակայն «մոտենում են»: Մարտինը հրաժարվել է բացահայտել, թե ինչի մասին են այս շոուները: «Սակայն, հնարավոր է, ոմանց չի խանգարի վերցնել «Հուր և արյան» նմուշն ու սեփական տեսություններն առաջարկել»,-գրել է նա: «Հուր և արյուն» գիրքը «Սառույցի և կրակի երգի» սագայի փրիքվելն է: Այնտեղ շարադրվում են «Սառույցի և կրակի երգին» նախորդող իրադարձությունները, դա Թարգարիենի արքայատոհմի պատմությունն է, գրված գիտնական մեյսթերի անունից, որն ապրել է Էյրիս Խենթի ժամանակներում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |