Իսրայելն ու Պաղեստինը հրադադար են հաստատել 6 մայիսի 2019 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Մայիսի լույս 6-ի գիշերը՝ 4:30-ին, ուժի մեջ է մտել Իսրայելի և Պաղեստինի միջև հրադադարի մասին համաձայնությունը, հայտնում է իսրայելյան Maariv թերթը: Ըստ թերթի, Իսրայելի զինվորական հրամանատարությունը հանել է սահմանափակումները երկրի հարավում՝ Գազայի հատվածի շուրջ 40 կիլոմետրանոց գոտում: Սահմանափակումները վերբերում էին դպրոցներում դասերի դադարեցմանը, զանգվածային միջոցառումների արգելքին և սահմանամերձ տարածքներ չայցելելուն: Թերթը ՊՆ վրա հղումով հայտնել է, որ սահմանամերձ բնակավայրերի մեծ մասը նախապատրաստվում է դպրոցներում դասերի վերսկսմանը, գրում է «Կոմերսանտը»: Իսրայելի բանակն իր ուղերձում նշել է, որ վերջին երկու օրում պաղեստինցի ծայրահեղականները 690 հրթիռ են արձակել Գազայի հատվածից, որից 240-ը չեզոքացվել է «Երկաթե գմբեթ» համակարգով: Ավելի վաղ հայտնի էր, որ մայիսի 4-ից ի վեր, երբ սրվեց իրավիճակը Գազայում, Իսրայելի ուղղությամբ մոտ 400 հրթիռ է արձակվել, ի պատասխան Իսրայելը գրոհել է «Համաս» և «Իսլամական ջիհադ» շարժումների մոտ 200 օբյեկտ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |