«ԱվտոՎազը» պատենտավորել է նոր Lada 4x4-ի արտաքին տեսքը (վիդեո)

«ԱվտոՎազը» պատենտավորել է նոր Lada 4x4-ի արտաքին տեսքը

PanARMENIAN.Net - «ԱվտոՎազը» պատենտավորել է նոր Lada 4x4-ի արտաքին տեսքը: ՌԴ Արդյունաբերական սեփականության դաշնային ինստիտուտում հայտնվել է «ԱվտոՎազի» անհայտ ամենագնացի պատենտային պատկերը: Ենթադրվում է, որ դա այն մոդելի պատկերներն են, որը գալու է փոխարինելու գործող Lada 4x4-ին:

Արտաքինից ավտոմեքենան հիշեցնում է Lada 4x4 Vision կոնցեպտ-մեքենան, որը ներկայացվել էր 2018-ի օգոստոսին Մոսկվայի ավտոսալոնի շրջանակում: Նախատիպի մասին հստակ տվյալներ չկան, սակայն մշակողները նշել են, որ մեքենան հատուկ շասիի վրա է կառուցված, որի երկարությունը 4,2 մ է, գրում է autonews.ru-ն:

2018-ի մայիսին «ԱվտոՎազի» նախկին նախագահ Նիկոլյա Մորը հայտարարել էր, որ հաջորդ սերնդի Lada 4x4 ամենագնացը պատրաստ կլինի 2021-2022թթ., սակայն դեռևս հայտնի չէ, թե որ պլատֆորմի վրա է մոդելը կառուցվելու: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ավտոմեքենայի հիմք կարող է ծառայել Renault–Nissan-ի CMFB-LS շասին միջին չափի մեքենաների համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---