Իրանը միջուկային գործարքի դրույթներից 2-ն այլևս չի կատարի 8 մայիսի 2019 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Թեհրանը որոշել է մասնակիորեն կասեցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ պարտավորությունններից մի քանիսի կատարումը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: «Մենք դադարեցնում ենք կատարել պայմանավորվածությունները 2 կետով: Դրանք վերաբերում են մեր ունեցած հարստացված ուրանի և ծանր ջրի վաճառքը 60 օրով կասեցնելուն», -ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը PressTV-ի վրա հղումով: Ռոուհանին ասել է, որ «միջուկային գործարքը չի չեղարկվում, իսկ Իրանն էլ չի դուրս գալիս համաձայնագրից»: «Գործարքի մասնակից 5 երկրներին՝ ՌԴ-ին, Մեծ Բրիտանիային, Չինաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Գերմանիային, ուղարկվել են համապատասխան նամակներ: Մենք 1 տարի սպասեցինք գործարքից դուրս գալու մասին ԱՄՆ որոշումից հետո, ինչպես խորհուրդ էին տվել մյուս մասնակինցերը, և կատարում էինք մեր բոլոր պարտավորությունները: Գործարքը չի փոխվել: Մենք պատրաստ ենք հետագայում ևս քննարկել այդ համաձայնագրի կատարումը»,-ասել է Իրանի նախագահը: 2018-ի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս 2015-ին ԻՐանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագրից, որով Թեհրանը սահմանափակում էր իր միջուկային հետազոտությունները ՄԱԿ ԱԽ և ԱՄՆ ու ԵՄ միակողմանի պատժամիջոցների չեղարկման դիմաց: 2018-ի նոյեմբերից կրկին սկսեցին գործել ԻՐանի նավթային հատվածի դեմ ԱՄՆ պատժամիջոցները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |