Փաշինյան․ Այսօր ընտրություններ լինեն՝ ավելի շատ ձայն կհավաքենք 8 մայիսի 2019 - 13:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համզոված է՝ եթե այսօր խորհրդարանական ընտրություններ տեղի ունենային, իր ղեկավարած իշխանությունն ավելի շատ ձայն կհավաքեր, քան 2018-ի դեկտեմբերին։ Այս մասին է ասել ինքը վարչապետն իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսին։ «Մարդիկ կան, որ ակնարկում են ու փորձում են վախեցնել, որ փողոց դուրս կգան։ Պատկերացնու՞մ եք, ինձ փորձում են վախեցնել փողոցային գործընթացներով։ Ո՞նց չասես՝ էս մարդիկ չեն հասկանում, ինչ է կատարվել ՀՀ-ում։ Դեռ հարց է՝ դրանից մենք վախենու՞մ ենք, թե՞ թաքուն հույս ունենք, որ նման բան, այնուամենայնիվ, տեղի կունենա ու, կարող է, այդ փողոց դուրս գալը մեզ էլ հավեսի գցի, մենք էլ դուրս գանք», - ասել է վարչապետը։ Նա նշել է, որ շատ գործեր կան, որ վարչապետի կաբինետից շատ ավելի դժվար է լուծել, քան հրապարակում՝ հեղափոխական միջոցներով։ «Ժողովրդի մոտ, ոնց որ, երկրորդ հեղափոխության պահանջ է հասունանում ու մեզ քննադատում են, որ հարցեր կան՝ հեղափոխական տեմպով չի լուծվում։ Կան հարցեր, որ ընթացակարգով չի լուծվում, բայց փողոց դուրս գալով շատ արագ կլուծվի», - նշել է նա, չմանրամասնելով այդ հարցերը։ 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին իշխող «Իմ քայլը» դաշինքը մոտ 71% ձայն էր հավաքել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |