Յուրգեն Կլոպ. ԵԼ եզրափակիչը Բաքվում ծիծաղելի է11 մայիսի 2019 - 10:56 AMT PanARMENIAN.Net - «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելն անպատասխանատու որոշում է: Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումն անցնելու է մայիսի 29-ին Բաքվում, իսկ ՉԼ եզրափակիչը՝ Մադրիդում հունիսի 1-ին: «Ակնհայտ է, որ Մադրիդում ամեն ինչ շատ թանկ է, բայց Մադրիդն, ի տարբերություն Բաքվի, գոնե աշխարհի մյուս ծայրում չէ: Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում՝ դա բավականին ծիծաղելի է: Չգիտեմ, ինչ են նախաճաշին ուտում այն մարդիկ, որոնք նման որոշում են կայացրել»,-ասել է հայտնի մարզիչը, հայտնում է sport-express.ru-ն: «Մադրիդը պետք է նախապատրաստվի, քանի որ բազում անգլիացի երկրպագոներ են ժամանելու այնտեղ: Բայց Բաքու…Պատկերացում չունեմ, թե ինչպես կարելի է այնտեղ հասնել, կան արդյոք մշատական չվերթներ դեպի այդ քաղաք: Եզրափակիչների անցկացման մասին որոշումները շատ ավելի խելամիտ և հիմնավորված պետք է լինեն»,-ասել է Կլոպը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |