Էմերին ուզում է, որ Մխիթարյանը խաղա Բաքվում

Էմերին ուզում է, որ Մխիթարյանը խաղա Բաքվում

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսնեալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին, խոսելով Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչն անցկացնելու մասին, ասել է, որ կցանկանար, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցի մայիսի 29-ի խաղին:

Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում՝ «Արսենալը» խաղալու է «Չելսիի» հետ:

Նա հայտարարել է, որ իրազեկված չէ ղարաբաղյան հակամարտության մասին, բայց ամեն ինչ արվելու է, որ Մխիթարյանը թիմի հետ լինի, հայտնում է Express-ը:

«Մենք ուզում ենք, որ Մխիթարյանը խաղա: «Բեռնլիի» հետ խաղում նա շատ լավ հանդես եկավ: Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի նա խաղա: Բայց չգիտեմ, որքանով է դա հնարավոր քաղաքական հարցերի պատճառով: Ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչ խնդիրներ կան երկրների միջև, բայց ամեն ինչ անելու ենք, որ Մխիթարյանը թիմի հետ լինի»,-հայտարարել է իսպանացի մասնագետը:

Անդրադառնալով ԵԼ եզրափակիչը Բաքվում անցկացնելուն՝ Էմերին ասել է, որ կգերադասեր, որ խաղն Անգլիային ավելի մոտ երկրում անցկացվեր, քանի որ դա խնդիրներ է առաջացնում երկրպագուների համար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել է, որ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին:

ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել է, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին:

2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում:

Photo. Arsenal FC via Getty Images
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---