Շվեդիայում կվերաբացեն Ասանժի դեմ հարուցված բռնաբարության գործը13 մայիսի 2019 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի դատախազությունը կվերաբացի գաղտնազերծումներով զբաղվող WikiLeaks ինտերնետ հարթակի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ ժամանակին հարուցված քրեական գործը, որով նրան կասկածում էին սեռական հողի վրա հանցագործությունների մեջ: «Լուրջ հիմքեր կան կասկածելու, որ Ասանժը մեղավոր է: Հետաքննությունը կարճելու մասին որոշումն ընդունվել էր այն հիմքով, որ Ասանժի ներկայությունը դատարանում անհնար էր, ոչ թե հիմնված էր գործի հանգամանքների վրա»,-հայտարարել է գլխավոր շրջանային դատախազի տեղակալ Եվա-Մարիա Պերսոնը: Ըստ նրա, Շվեդիան հարցում կներկայացնի WikiLeaks-ի հիմնադրի արտահանձնման վերաբերյալ, երբ «նա կկրի իր պատիժը Մեծ Բրիտանիայում»: «Հուսով ենք, որ Բրիտանիայի իշխանությունները որոշում կկայացանեն արտահանձնման վերաբերյալ ամռանը: Մինչև 2019-ի օգոստոսը, երբ սպառվում է գործով վաղեմության ժամկետը»,-հավելել է Պերսոնը: Նա նշել է նաև, որ հնարավոր է համարում Ասանժի հարցաքննությունը տեսակապով: Ամսաթիվը դեռևս հստակեցված չէ, կողմերը դեռևս «լուծում են տեխնիկական հարցերը, կապված այդ թվում նաև կալանքի թույլտվության հետ»: Ջուլիան Ասանժը դատապարտվել է 50 շաբաթվա բանտարկության՝ գրավով ազատվելու պայմանները խախտելու համար: Նման որոշում է կայացրել Լոնդոնի դատարանը մայիսի 1-ին: Ասանժը վախենում էր, որ իրեն ԱՄՆ կարտահանձնեն, որտեղ ուզում են դատել Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ ռազմական գործողությունների մասին հարյուր հազարավոր գաղտնի ռազմական փաստաթղթերի հրապարակման համար: Շվեդիայի դատախազությունը 2017-ին դադարեցրել է Ասանժի հետապնդումը, սակայն ենթադրյալ զոհի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը միջնորդել է Ասանժի դեմ գործը վերաբացելու մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |