Պենտագոնն ուզում է 120,000 զինվոր ուղարկել Մերձավոր Արևելք14 մայիսի 2019 - 15:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շենահենն առաջարկել է մինչև 120,000 զինծառայող ուղարկել Մերձավոր Արևելք, եթե Իրանը հարձակվի տարածաշրջանում ԱՄՆ ուժերի վրա կամ եթե արագացնի միջուկային զենքի ստեղծման վրա աշխատանքը: Պլանը ներկայացվել է մայիսի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական գծով օգնականների հանդիպմանը, գրում է New York Times-ը Սպիտակ տան մի քանի պաշտոնյաների վրա հղումով: Ներկայացված ծրագիրը չի ենթադրում ցամաքային ներխուժում Իրան՝ դա շատ ավելի մեծաքանակ զինվորականների ներկայություն կպահանջեր, նշել են զրուցակիցները: Այնուամենայնիվ, դա համեմատելի է ԱՄՆ զինվորների քանակի հետ, որոնք 2003-ին ներխուժեցին Իրաք: Իրանի հարցում կոշտ քաղաքականության հիմնական կողմնակից է համարվում ազգային անվտանգության գծով Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը, գրում է «Վեդոմոստին»: Մեծաքանակ օդային, ցամաքային և ռազմածովային ուժերի տեղակայումը կարող է Իրանին ավելի շատ հիմքեր և թիրախներ տալ հարված հասցնելու համար, նշում է պարբերականը, որը քննարկել է այդ ծրագիրը ուժային բլոկի պաշտոնյաների հետ: Նրանցից երկուսը նշել են, որ Թրամփի հայտարարությունը Սիրիայում զորքերի կրճատման և ռազմածովային ուժերի նվազեցման մասին, կարծես, ոգեշնչել է Իրանին և փաստարկ հանդիսացել, որ Վաշինգտոնն Իրանի հետ կապված պլաններ չունի: Դեռևս հայտնի չէ՝ զեկուցվել է արդյոք ծրագրի մասին Թրամփին: Մայիսի 13-ին նա ասել է. «Տեսնեն ինչ կլինի Իրանի հարցում: Եթե նրանք ինչ-որ քայլի դիմեն, դա շատ վատ սխալ կլինի»: Նույն օրը Իրանի օրակարգն ԱՄՆ պետքարտուղար Մարկ Փոմփեոն Բրյուսելում քննարկել է եվրոպացի գործընկերների հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին ևս չեն թողնում գյուղ մտնել Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը |